Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Հինգշաբթի, 09.05.2024, 18:17
Ողջույն Հյուր

Ռազմական Տեղեկատու

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 4 » Ողնաշարն էր կոտրվել. Հոսպիտալում մահացած զինծառայողի ծնողները ՌԴ-ից գալիս են
18:04
Ողնաշարն էր կոտրվել. Հոսպիտալում մահացած զինծառայողի ծնողները ՌԴ-ից գալիս են

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով օգոստոսի 1-ի լույս օգոստոսի 2-ի գիշերը վիրավորում ստացած, մեկ օր անց ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից էր։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց զոհված զինծառայողի հորեղբայրը՝ Եսայի Մովսիսյանը, Սարգիսն իրենից մեծ եղբայր ուներ, իսկ ծնողներն էլ Ռուսաստանում են բնակվում։

«Հիմա գալիս են արդեն։ Սարգիսի ողնաշարն էր վնասվել, ինքն ու կամանդիրն էին վիրավորվել, կամանդիրը տեղում մահացավ, իսկ Սարգիսին էլ բերեցին Երեւան, բայց դե որ ողնաշարն էր կոտրվել, փրկել չկարողացան»,- ասաց Եսայի Մովսիսյանը, որը Մայիսյանի գյուղապետն է։

Նշենք, որ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողի թոքերը, երիկամն ու ողնաշարն էր վնասվել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 7 զոհ  եւ 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ եւ 4 վիրավոր: Ադրբեջանական ստորաբաժանումները դիվերսիա էին արել նաեւ Ասկերանի ուղղությամբ, սակայն ետ էին շպրտվել՝ տալով մեկ զոհ:

Վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել էին մարմնական վնասվածքներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը:

Դիտումներ: 207 | Ավելացրեց: Ռազմտեղեկատու | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Կայքի մենյու

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց

«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Մեր հարցումը

Ինչ եք ուզում ԼՂՀ-ի համար
Պատասխանների ընդհանուր քանակը: 1557

Մինի - չաթ

Կայքի գործընկերները

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0