Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Հինգշաբթի, 26.12.2024, 22:25
Ողջույն Հյուր

Ռազմական Տեղեկատու

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 30 » Արցախում վիրավորված զինվորին տեղափոխել են Երեւան. վիճակը ծանր կայուն է
09:17
Արցախում վիրավորված զինվորին տեղափոխել են Երեւան. վիճակը ծանր կայուն է

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը վիրավորված ժամկետային զինծառայող, ագարակցի Գրիգոր Գրիգորյանի վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց զինվորի հայրը՝ Վարդան Գրիգորյանը:

«Բժիշկների ասելով՝ վիճակը ծանր կայուն է: Մենք տեսել ենք երեխային, գիտակցության է, թույլ է զգում իրեն, իսկ հոգեպես էլ առայժմ նորմալ է: Սպասողական վիճակում ենք»,- ասաց հայրը:

Նրա խոսքով՝ որդուն դեպքի հաջորդ օրն ամիջապես Երեւանի «Մուրացան» հոսպիտալ են տեղափոխել: Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանի թոքերը, լյարդն ու սոտծանին էին վնասվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը  Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում եւ Արցախի Հանրապետության շփման գծում մի քանի ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական գործողությունները կանխելիս հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։

Դիտումներ: 230 | Ավելացրեց: Ռազմտեղեկատու | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Կայքի մենյու

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց

«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Մեր հարցումը

Ինչ եք ուզում ԼՂՀ-ի համար
Պատասխանների ընդհանուր քանակը: 1557

Մինի - չաթ

Կայքի գործընկերները

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0