Այսօր` առավոտյան, Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ եւ, բաժանվելով խմբերի, մեկնել են դիրքեր:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթը:
Այս պահին նրանք գտնվում են առաջնագծում, եւ իրենց փորձով ու խորհուրդներով օգտակար կլինեն մեր դիրքապահներին:
Աղբյուրի տեղեկացմամբ, դիրքեր մեկնած ազատամարտիկները հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանը ազատագրած տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում՝ այն բազմիցս ապացուցելով Արցախյան պատերազմի ժամանակ: