Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Հինգշաբթի, 26.12.2024, 18:58
Ողջույն Հյուր

Ռազմական Տեղեկատու

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական Վարժարան
Պատմություն
ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994 թ. մայիսի 19-ի ՀՀ կառավարության. թիվ 232 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա: 
ԵՊԲՀ ՌԲՖ-ի հիմնադրման հարցում և վերոհիշյալ որոշումը կյանքի կոչելուն անուրանալի է այն տարիներին ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Ա. Սարգսյանի, ՀՀ Առողջապահության նախարար Ա.Ս. Բաբլոյանի և ՀՀ Բարձրագույն կրթության նախարար Վ. Գնունու ավանդը:
Ֆակուլտետի գործառույթում մեծ է եղել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Բ.Ն. Հարությունյանի և ԵՊԲՀ ռեկտոր, ակադեմիկոս Վ.Պ. Հակոբ¬յա-նի դերը: 
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարել են՝ բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-97թթ.), բժշկ. գիտ. թեկ., բ/ծ մայոր Մ.Հ. Թումանյանը (1997-98 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ գնդապետ Ա.Վ. Ղազարյանը (1998-04 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Դ.Ս. Մխիթարյանը (2004-2008 թթ.), բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը (2011 թ.-ից առ այսօր): 
ԵՊԲՀ ՌԲՖ-ի առաջին դասախոսներն են եղել` բ/ծ գնդապետներ Տ.Ա. Տեր-Ավետիկյանը, Մ.Գ. Մարգարյանը, Ս.Գ. Գալստյանը, Ա.Ա. Ավագյանը, բ/ծ փոխգնդապետներ Լ.Պ. Արտիշչևը,  Գ.Մ. Սարկիսովան, փոխգնդապետ Ֆ.Ս. Մուրադյանը, բ/ծ կապիտան Կ.Վ. Խաչունցը, բ/ծ ավագ լեյտենանտ Ռ.Հ. Մեհրաբյանը, դոցենտներ Է.Ա. Հակոբյանը, Գ.Գ. Վարդանյանը և այլն: Նրանց միահամուռ ջանքերով է կազմակերպվել ուսումնական գործընթացը: 
ՌԲՖ-ի ընդունելությունը 1994-1995 թթ.-ին իրականացվել է` ուսանողներ հավաքագրելով ԵՊԲՀ բուժական, մանկաբուժական և սան-հիգիենիկ ֆակուլտետների 5-րդ կուրսերից, իսկ 1996 թ-ին` առաջին կուրսից: 
Ցայժմ ֆակուլտետն ունեցել է 453 շրջանավարտ, որոնցից 30-ն ավարտել են գերազանցության դիպլոմով: Նրանց մեծ մասն այսօր ծառայում են տարբեր զորամասերում, կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետում` որպես զորամասերի բուժծառայության և բուժկետերի պետեր են, բժիշկ-մասնագետներ, դասախոսներ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ:
ՌԲՖ-ում պահեստազորի սպայի ծրագրով ռազմական և ռազմաբժշկական կրթություն ստանում են նաև ԵՊԲՀ մյուս ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդիանտորները:
ՌԲՖ-ի կուրսանտներն ուսուցման ընթացքում անցնում են նաև կլինիկական պրակտիկա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և Երևանի կայազորային հոսպիտալում, զորային ստաժավորում` ՀՀ ԶՈՒ սահմանամերձ զորամասերում և ուսումնամարտավարական հավաքներ` ուսումնական զորամասերում, մասնակցում են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության զորավարժություններին և ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ կողմից կազմակերպված հավաքներին:
Ներկայումս ֆակուլտետում ծառայում են բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ 1,  բժշկական գիտությունների դոկտոր՝ 1, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` 2, բժշկական գիտությունների թեկնածուներ` 6, թեկնածուական ատենախոսության վրա են աշխատում` 2 դասախոս:   
Ֆակուլտետի սպայական, դասախոսական կազմն ու կուրսանտներն ակտիվորեն մասնակցում են ԵՊԲՀ-ի հասարակական կյանքին: ՌԲՖ-ը ստեղծել և կազմավորել է զոհված բժիշկ-ազատամարտիկներին նվիրված լսարան: Ռազմահայրենասիրական միջոցառումների շրջանակներում կուրսանտներն այցելություններ են կատարում Եռաբլուր, Մայր Հայաստան հուշահամալիրներ:
Ամիբիոններ և ցիկլեր
Ռազմաբժշկական Ֆակուլտետի ամիբիոններն և ցիկլերը
Ռազմաբժշկական ֆակուլտետն ունեցել է բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ռազմադաշտային վիրաբուժության և ռազմադաշտային թերապիայի ամբիոններ, համազորային պատրաստության, ռազմական հիգիենայի ու ռազմական համաճարակաբանության, ռազմական թունաբանության, ճառագայթաբանության և բժշկական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլեր:
Ներկա պահին ֆակուլտոտւմ գործում են բժշկական ծառայության կազմակերպ-ման և մարտավարության, արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության, ռազմադաշտային վիրաբուժության, ռազմադաշտային թերապիայի ամբիոնները և համազորային պատրաստության ցիկլը: Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության, արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոններն ու համազորային պատրաստության ցիկլը տեղակայված են ԵՊԲՀ վարչական մասնաշենքում, իսկ ռազմադաշտային վիրաբուժության, ռազմադաշտային թերապիայի ամբիոնները ` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոն

Ամբիոնը ղեկավարել են բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-1997թթ.), բ/ծ մայոր, բ.գ.թ. Մ.Հ. Թումանյանը (1997-1998 թթ.), բ/ծ գնդապետ, բ.գ.թ., դոցենտ Ա.Վ. Ղազարյանը (1998-2000 թթ.), բ/ծ գնդապետ Վ.Հ. Կիրակոսյանը (2000-2002 թթ.), բ/ծ մայոր, բ.գ.թ. Ա.Ռ. Գրիգորյանը (2002-2006 թթ.): Այժմ ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է բ/ծ փոխգնդապետ Գ.Ռ. Վարդանյանը: Ամբիոնի գիտական գործունեությունն ընդգրկում է զորքերի բուժապահովման կազմակերպման հիմնախնդիրները խաղաղ և պատերազմական ժամանակ:            

Համազորային պատրաստության ցիկլ

1994-2006 թթ-ին գործել է բուժծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի կազմում` որպես ընդհանուր զինվորակական պատրաստության ցիկլ: 1998-2006թ. ցիկլը ղեկավարել է գնդապետ Ս.Ե. Սահակյանը: 

2008 թ. առանձնացել է որպես ինքնուրույն ցիկլ: 2006թ-ից ցիկլի պետն է փոխգնդապետ Գ.Մ. Թումասյանը: Ցիկլի դասախոսներն իրականացնում են հետազոտություններ` նվիրված զորքերի գործունեության հիմնախնդիրներին լեռնային և բարձր լեռնային պայմաններում մարտերի վարման տարբեր ձևերի ժամանակ:

Արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոն

Արտակարգ իրավիճակների բժշկություն առարկան դասավանդվում է ՌԲՖ-ում սկսած 1994 թ-ից: 2008թ-ին առանձնացվել է ԲԾԿՄ ամբիոնից որպես ինքնուրույն ցիկլ: 2008թ-ից առ այսօր ցիկլի պետն է բ.գ.թ., բ/ծ փոխգնդապետ, Ա.Ա. Խաչատրյանը: Ցիկլի գիտական հետազոտություններն ընդգրկում են տեխնոծին և անթրոպոգեն ՀՀ-ը աղետների բուժապահովման և ռազմական թունաբանության մի շարք հիմնախնդիրները:

Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն

1994-1998 թթ.-ին եղել է ռազմադաշտային վիրաբուժության, թերապիայի և ստոմատոլոգիայի  միասնական ամբիոնի կազմում: 1998 թ-ից առանձնացվել է: Ամբիոնը ղե-կավարել են բ/ծ գնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Բ.Ն. Հարությունյանը (1994-1997 թթ.), բ/ծ փոխգնդապետ, բ.գ.թ., դոցենտ Մ.Գ. Մարգարյանը (1997-1999 թթ.), բ/ծ կապիտան, բ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Հովհաննիսյանը (1999-2002 թթ), բ/ծ փոխգնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Կ. Հովհաննիսյանը (2002-2010 թթ.): 2011թ.-ի փետրվարից ամբիոնի պետն է բ.գ.դ. Ս.Ս. Հովհաննիսյանը
Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են վիրաբուժական մարտական վնասվածքների (հրաձգային և ականապայթյունային) ախտածագման, կլինիկայի, բուժման և կանխարգելման պրոբլեմները:
Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 100-ից ավելի հոդվածներ, 5 մեթոդական ցուցումներ, 1 ուսումնական ձեռնարկ: 
Ամբիոնում պաշտպանվել են 2 թեկնածուական, 2 դոկտորական ատենախոսություն:   
   

Ռազմադաշտային թերապիայի ամբիոն

1994 թ. գործել  է ռազմադաշտային վիրաբուժության, թերապիայի և ստոմատոլոգիայի միասնական ամբիոնի կազմում: 1998 թվականին առանձնացել է: 1994-1998 թթ.-ին ցիկլի, իսկ 1998-2011թթ.-ին ամբիոնի պետն է եղել բ/ծ գնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը: 
2011թ-ից ամբիոնը ղեկավարում բ.գ.թ. դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Վ.Վ. Ծատուրյանը:
Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են զինծառայողների և վիրավորների ներքին օրգանների հիվանդությունների ախտածագման, կլինիկայի, բուժման և կանխարգելման առանձնահատկությունները, բարձր լեռնային պայմանների ազդցությունը մարդու օրգանիզմի վրա, քրոնիկական միկրոալիքային ախտահարումները, ծանր մետաղների ազդեցությունը, ռազմաբժշկական փորձաքննության հիմնահարցերը, ռազմական և կլինիկական թունաբանության պրոբլեմները, զորքերում ահետաձգելի թերապևտիկ բուժօգնության կազմակերպման ասպեկտները:
Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 174 հոդված, 13 մենագրություն, 7 մեթոդական ցուցումներ, 4 ուսումնական ձեռնարկ: 
Ամբիոնում պաշտպանվել են 15 թեկնածուական, 4 դոկտորական ատենախոսություն: 


Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ռազմաբժշկական ֆակուլտետ
Հեռ.` (+374 10) 56 58 00; (+374 10) 56 44 08                            Էլ. փոստ` info@ysmu.am

 

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: Ռազմտեղեկատու (29.07.2014)
Դիտումներ: 306 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Կայքի մենյու

Մուտքի ձև

Բաժնի անվանակարգերը

Իմ հոդվածները [6]

Որոնել

Մեր հարցումը

Ինչ եք ուզում ԼՂՀ-ի համար
Պատասխանների ընդհանուր քանակը: 1557

Մինի - չաթ

Կայքի գործընկերները

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0