Միջազգային կրթական հնարավորություններ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ ԶՈՒ սպաների համար առաջարկում է կրթական տարբեր հնարավորություններ արտերկրում` օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում, որը ապահովում է բարձր մակարդակի ուսուցում, տեսական և գործնական գիտելիքների հզոր պաշար և փորձի փոխանակման հնարավորություն սպաների համար: Միջազգային կրթության շրջանակներում ուսուցում է առաջարկվում հետևյալ երկրներում`
• Ամերիկայի Միացյալ Նահանգներ` IMET (միջազգային ռազմական կրթություն և վարժանք) ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթաց, որին հետևում է տարբեր մասնագիտական դասընթացներ,
• Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակի ռազմական ուսումնական հաստատություններ` շտաբային սպաների տարբեր մասնագիտական և բժշկական դասընթացներ,
• Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` շտաբային սպաների տարբեր մասնագիտական և բժշկական դասընթացներ,
• Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ` հրամանատարաշտաբային սպաների դասընթացներ,
• Միացյալ Թագավորության Յորքի Ս.Ջոնի համալսարան` ռազմական անգլերենի դասընթացներ,
• Լիտվա` ռազմական անգլերենի դասընթացներ,
• Էստոնիայի Բալթյան պաշտպանական քոլեջ` հրամանատարության և գլխավոր շտաբի դասընթացներ:
Վերոնշյալ ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառության մեկնողներն ընտրվում են ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչութան միջազգային ծրագրերով կադրերի պատրաստման և օտար լեզուների ուսուցման բաժանմունքում կազմակերպված անգլերենի դասընթացների լավագույն մասնակիցներից: